ՀայաստանՊատահար

18 տուժած, մեկը վիրահատվում է․ մանրամասներ Հաղարծինի մոտակայքում ավտոբուսի վթարից

Այսօր՝ ժամը 15։05-ի մոտակայքում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով շրջվել է ավտոբուս․ կա 18 տուժած։

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ տուժածները տեղափոխվել են մարզային հիվանդանոց։ Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն: Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր․ նա այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության: Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

Կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։