
Կրակոցներ Տավուշի մարզում․ կան վիրավորներ
Մարտի 28-ին կրակոցներ են հնչել Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» չգործող հացատան տարածքում։Կրակոցների արդյւունքում վիրավորվոլ են երկու բնակիչ։ Վիրավորներից կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Բաբինյանն է։
Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։
Նախնական տվյալներով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի հանգամանքները պարզվում են։ Մանրամասները՝ ավելի ուշ։