ՀայաստանՊատահար

Հրդեհ Երևանի շենքերից մեկում

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։ Հրդեհը տարածվել է 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Տեսանյութերից մեկում երևում է, որ այրվող բնակարանի պատշգամբում քաղաքացի է արգելափակվել։ Նա ինքն է փորձել հանգցնել հրդեհը։

Տեղի բնակիչներից մեկը՝ Amnews-ին հայնտեց, որ շենքի առաջին հարկում գտնվող մանկական կենտրոնի երեխաներին անվտանգության նկատառումներով էվակուացրել են։ Հրդեհը այս պահին մարվել է։

Պատահարի հանգամանքները և պատճառները ճշտվում են։