Քաղաքացիները չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները «HelloBity»-ից․ փորձագետներն ու ՆԳՆ–ն զգուշացնում են՝ ֆինանսական բուրգը փլուզվել է
Հայաստանում տարածում գտած «HelloBity» առցանց հարթակից քաղաքացիները այլևս չեն կարողանում դուրս բերել իրենց ներդրած գումարները։ Վերջին օրերին բազմաթիվ օգտատերեր հայտնում են, որ վճարումները չեն կատարվում, իսկ հարթակը պահանջում է նոր փոխանցումներ՝ «կանխիկացման գործընթացը ակտիվացնելու» պատճառաբանությամբ։
Ներքին գործերի նախարարությունից Amnews-ին հայտեցին, որ նախկինում էլ իրենք հայտարարել էին, որ «HelloBity»-ի՝ ֆինանսական բուրգ լինելու մասին իրենք ավելի վաղ էին հայտարարել և քաղաքացիներին զգուշացրել դրա վտանգների մասին։ Սակայն քաղաքացիները ակտիվ գումարներ էին ներդնում, որովհետև հարթակը խոստանում էր բարձր եկամտաբերությամբ ներդրումներ և նույնքան բարձր տոկոսներ՝ նոր մարդկանց հրավիրելու դիմաց։ Ըստ ՆԳՆ–ի, օգտատերերի եկամուտները ձևավորվել են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ նոր ներգրավված անձանց միջոցներից։
Վերջին մի քանի օրերին արդեն մի շարք քաղաքացիներ են բողոքել, որ կայքը հասանելի է, կարողանում են մուտք գործել, բայց գումարը չի ստացվում դուրս բերել հաշիվներից, — նշել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը
Եթե մինչև այդ կարողացդել եք գումար հանել, որպես պատճառաբանում մի բերեք։ Իրենք հենց դրա համար էլ այդ գումարները տալիս էին, որ դուք ավելի խորը մտնեք էդ ամեն ինչի մեջ, պարտքով փող վերցնեք։
Մեզ դիմած քաղաքացիները պատմեցին, որ «գլխավորները» իրենցից 1000 դոլար գումար են պահանջել՝ կայք մուտք գործելու և օգտահաշիվներ բացելու համար։ Ամբողջ գործընթացը իրականացվել է Telegram հարթակում։ Քանի որ քաղաքացիներից շատերը գումարներ են հանել կայքից, մեզ դիմած քաղաքացիները նույնպես որոշել են հայտնվել այդտեղ։ Սակայն, կայքի մեջ ներառված յուրաքանչյուրը կարողացել է տեսնել նաև, թե այլ ինչ մասնակիցներ կան այդտեղ և յուրաքանչյուրը արդեն ինչքան գումար է «աշխատել»։ Հիմա շատերին առաջարկում են կրկին գումար ներդնել, որպեսզի հնարավորություն տան հավելվածում եղած գումարները հանել։ Բացի այդ, նրանք նշել են նաև, որ շուտով այլ կայք կբացեն և կշարունակեն իրենց գործունեությունը
Իրավապահները հորդորում են տուժածներին դիմել տարածքային ոստիկանության բաժիններ կամ ներկայանալ Երևան, Նալբանդյան 130 հասցեում գտնվող Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն։
Փորձագետները հիշեցնում են՝ նմանատիպ «բարձր եկամուտ» առաջարկող հարթակները սովորաբար կառուցված են ֆինանսական բուրգի սկզբունքով և անխուսափելիորեն փլուզվում են, երբ նոր ներդրումները դադարում են բավարար լինել հին օգտատերերի գումարները վերադարձնելու համար։
