ՀայաստանՊատահար

Երևանում վրաերթ է տեղի ունեցել․ կա վիրավոր

Ապրիլի 10-ին ժամը 13:50-ի սահմաններում վրաերթի դեպք է գրանցվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ։ Երևանի 23-ամյա բնակիչը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Երևանի 51-ամյա բնակչուհուն։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։

Վիրավորին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի առթիվ նոր մանրամասներ հայտնի չեն։

Սեդա Մարտոյան