
Մասիսում բեմականացրել են ավազակային հարձակում. երկու երիտասարդ ձերբակալվել է
Ապրիլի 10-ին ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Մասիսում։ 42-ամյա մի տղամարդ ահազանգել էր ոստիկանություն՝ տեղեկացնելով, որ ինկասացիայի աշխատանք կատարելու ընթացքում երեք դիմակավորված անձինք փակել են իր մեքենայի ճանապարհը, հարվածել իրեն և հափշտակել մոտ 9 միլիոն 200 հազար դրամ։
Սկզբում ամեն ինչ իրական հանցագործություն էր թվում։ Սակայն դեպքի վայր ժամանած պարեկներին և հետագա քննության ընթացքում պարզվել է, որ այն նախապես ծրագրված բեմականցում է եղել։
Պարզվել է, որ ահազանգող տղամարդը և նրա 26-ամյա մտերիմը պայմանավորվել են «կեղծ» հարձակում կազմակերպել։ Վերջինս ապրիլի 10-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, Մասիսից մայրաքաղաքի Չարբախ թաղամաս տանող ճանապարհին, որտեղ տեսախցիկներ չկան, հարվածել է ոստիկանություն ահազանգած անձի դեմքին ու վերցրել նրա մոտ եղած, նախնական տվյալներով՝ 9 մլն 200 հազար դրամը։
Ոստիկանները արագ պարզել են իրականությունը, հայտնաբերել ու ձերբակալել են երկու երիտասարդներին։ Նրանցից մեկը՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հաղորդելու համար ևս պատասխանատվության կենթարկվի։
Հետաքննության արդյունքում հաջողվել է վերադարձնել հափշտակված գումարի մեծ մասը։ Քննությունը շարունակվում է։