ՀայաստանՊատահար

Հայաստանում բացահայտվել է թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խումբ․ ներմուծվել է շուրջ 35 կգ թմրանյութ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Իրանի քաղաքացու ղեկավարած խումբը ապօրինի թմրանյութեր է ներմուծել Հայաստան՝ տեղացի հայ բնակիչների օգնությամբ։ Նրանք շուրջ 35 կգ թմրամիջոց են ներմուծել Հայաստան՝ դրանք «Telegram» հարթակում վաճառելու համար։

Քննությամբ պարզվել է, որ խումբը, իրենց կողմից կառավարվող էջերով, թմրանյութերը վաճառել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած մի շարք քաղաքացիների։ Ապօրինի վաճառքի գումարները խումբը ստացել է կրիպտոարժույթի միջոցով։ Թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված ընդհանուր առմամբ ավելի քան 58 մլն դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով կրիպտոարժութային դրամապանակներին ստացված  կրիպտոարժույթների մի մասը փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող ընկերություններին։ Արդյունքում՝ լվացված գումարի կեսը նրանք հետ են ստացել հայակական հաշիվներին, մյուս մասը՝ այլ կրիպտոարժութային դրամապանակների։

Խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Հայաստանում գտնվող երկու քաղաքացիները կալանավորվել են, իսկ խմբի ղեկավար հանդիսացող Իրանի քաղաքացու նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նրանք մեղադրվում են թմրամիջոցներ իրացնելու, թմրամիջեցների մաքսանենգություն, շրջանառություն իրականացնելու, փողերի լվացման և այլնի մեջ։ Նրանց սպառնում է երկարաժամկետ կալանավորում։