
Արմավիրի ավտոսպասարկման կետը կտուգանվի թափոններ այրելու համար
Արմավիր-Լուկաշին ճանապարհի երկայնքով գտնվող ավտոսպասարկման կետում արձանագրվել է մթնոլորտային օդի աղտոտման դեպք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ ավտոսպասարկման կետի տարածքում թափոնները ոչնչացվել են ոչ թե պատշաճ ձևով, այլ այրման միջոցով, ինչն առաջացրել է օդի աղտոտում։
Ըստ արձանագրության՝ այրվել են ինչպես արտադրական, այնպես էլ կենցաղային թափոններ, որոնք առաջացել են ավտոսպասարկման գործունեության արդյունքում։
Իրավախախտը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ բնապահպանական պահանջների խախտման համար։ Տուգանքի չափը դեռ չի հրապարակվել, սակայն ԲԸՏՄ-ն շեշտում է, որ նման գործողությունները սպառնում են շրջակա միջավայրի և բնակիչների առողջությանը։
Հիշեցնենք, որ թափոնների այրումը Հայաստանի օրենսդրությամբ արգելված է և դիտարկվում է որպես բնապահպանական լուրջ խախտում։ Քաղաքացիները նման դեպքերում տուգանվում են նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի (50 000 դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձինք երկուհարյուրապատիկի (200 000 դրամ) չափով: