ՀայաստանՊատահար

Դանակահարել են հանրային տրանսպորտի վարորդին

Ապրիլի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Տիգրան Մեծի պողոտայում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:

Միջադեպը տեղի է ունեցել հանրային տրանսպորտի վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև ծագած վիճաբանության ժամանակ։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի խոսքով՝ նրանց միջև վեճը վերածվել է բռնության, որի ընթացքում վերջինս դանակահարել է ավտոբուսի վարորդին։

Վարորդը շտապ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրա առողջական վիճակի վերաբերյալ դեռևս մանրամասներ չեն հաղորդվում։

Դեպքի հանգամանքները պարզում է ոստիկանությունը։