
Հրդեհ՝ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում. այրվել է մանկասայլակների խանութը
Այսօր՝ ապրիլի 27-ին, հրդեհ է բռնկվել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց գտնվող մանկասայլակների խանությում, որը ավելի հայտնի է որպես նախկին «Եվրոմոթորս» ավտոսրահի տարածք։
Հրշեջներին հաջողվել է արագ կանխել կրակի տարածումը հարակից տարածքներով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:17-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 11:50-ին։
Նախնական տեղեկություններով՝ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ժամը 10:40-ի սահմաններում։ Տեղում աշխատել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության խմբերը։
Հրդեհի պատճառները պարզվում են