Գնել Սանոսյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից։ Հանդիպումը կայացել է Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսի շրջանակում։
Հանդիպման մանրամասները հայտնի չեն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել 2022 թվականից։ Տարբեր երկրներում կայացած հանդիպումների ժամանակ երկու երկրները խոսել են ցամաքային սահմանի բացման կարևորության ու հարաբերությունների կարգավորման թեմաների մասին։
Միջազգային ճանապարհային ֆեդերացիայի համաշխարհային կոնգրեսը իրականացվում է 4 տարին մեկ անգամ։