ՀայաստանՍոցիալական

Հայաստանում նույն աշխատանքի դիմաց կանայք աշխատում են ավելի քիչ գումար, քան տղամարդիկ 

Համաշխարհային բանկը զեկույց է ներկայացրել Հայաստանի մասին։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանի աշխատաշուկայում աշխատունակ կանանց կեսից քիչն է աշխատում։ Այն կանայք, ովքեր անում են նույն աշխատանքը, ինչ տղամարդիկ, ստանում են 25-30 տոկոս ավելի քիչ գումար։

Չնայած նման տվյալների՝ կանանց մոտ 68 տոկոսն ունի բարձրագույն կրթություն։ Տղամարդկանց միայն 52 տոկոսն է բարձրագույն կրթություն ստացել։ 

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը կարծում է, որ աշխատաշուկայում գենդերային հավասարության հասնելը կբերի ՀՆԱ-ի 4-6 տոկոս աճի։ 

Զեկույցում նաև ընդգծվում է այն, որ Հայաստանում դեռևս կա գենդերային բռնություն, որը լուրջ և միաժամանակ թերի ներկայացված խնդիր է: Օրինակ, 15-59 տարեկան, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 18%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության: