ՀայաստանՔաղաքականություն

ԱՄՆ-ն շարունակո՞ւմ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կախված է ոչ թե ԱՄՆ-ից, այլ երկու երկրներից։

Խոսնակը դեռ նախորդ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հիմնախնդիրները լուծելու համար։

Հատկանաշական է նաև, որ Միլլերը այս տարվա ապրիլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկացած դեր կարող է խաղալ այս երկխոսության դյուրացման գործում, այնինչ հիմա հայտարարում է, որ պայմանագրի կնքումը կախված չէ Միացյալ Նահանգներից։