
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ապրիլի 25-ին Սյունիքի սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել էր իրեն ամրակցված ինքնաձիգից ստացած հրազենային վնասվածքից։
Այսօր՝ ապրիլի 28-ին, Քննչական կոմիտեից amnews.am-ին հայտնեցին, որ գործի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով (Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով)։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ավելի քան 30 դեպք է գրանցվել։