ՀայաստանՍնունդ

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող լորի ձվի արտադրամասում, որը պատկանում է անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին։

Ստուգման արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ․

— արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով;
— շինության հատակը պատերը և առաստաղը պատրաստված չեն եղել անջրանցիկ լվացվող ախտահանվող նյութերից;
— կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը;
— արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Վերոնշյալ խախտումների հիմքով արտադրամասի գործունեությունը դադարեցվել է մինչև վերջիններիս վերացումը։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ևս Ռաֆիկ Մնացականյան ձեռնարկատիրոջը պատկանող թերի մակնշմամբ լորի ձվեր էին հայտնաբերվել, որոնց իրացումը ևս կասեցվել է. տուփերը վերադարձվել էին մատակարարին՝ թերի մակնշումը շտկելու հանձնարարականով։