«Տաշիր պիցցա»-ի Աբովյանի մասնաճյուղում կասեցվել է սուշիի արտադրությունը
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ դիմումի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ընկերության բոլոր 36 մասնաճյուղերում
ՍԱՏՄ տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 22/12 հասցեում գործող մասնաճյուղում պատրաստվող արտադրատեսակները։ Պարզվել է, որ «Սուշի բիգ Ֆիլադելֆիա»-ի նմուշը չի համապատասխանել տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Դրանց ներսում «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշները չեն համապատասխանել սահմանված քանակին։
Արդյունքում Աբովյանի մասնաճյուղում կասեցվել է տվյալ արտադրատեսակի պատրաստումը սահմանվել է ժամկետ խախտումը վերացնելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին նույն ընկերության Էրեբունու մասնաճյուղում «Աղցան կեսար» և «Աղցան մայրաքաղաքային» տեսակի արտադրատեսակների մեջ էին խնդիրներ հայտնաբերվել։ Այդ արտադրատեսակի պատրաստումը նույնպես կասեցվել է։