ՀայաստանՊատահար

Երկրաշարժ Բավրայում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի շարք գյուղերում

Ապրիլի 29-ին, տեղական ժամանակով ժամը 03:40-ին, ՀՀ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ՝ Վրաստան–Հայաստան սահմանային գոտում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով, Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3.3, իսկ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը՝ 4-5 բալ:

Ցնցումները զգացվել են Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ մասնավորապես Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ շուրջ 3 բալ ուժգնությամբ: