
Կրկին երկրաշարժ է գրանցվել Գավառի շրջակայքում
Մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 09:40-ին երկրաշարժ է գրանցվել Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ, մագնիտուդը՝ 1.8։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2 բալ՝ ըստ ՄՍԿ-64 սանդղակի։ Ցնցումները զգացվել են նաև Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Տուժածների կամ վնասների մասին հաղորդագրություններ չկան։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին նույնպես երկրաշարժ էր գրանցվել Գավառի շրջակայքում։ Ցնցումները կրկին զգացվել էին Երանոս և Սարուխան գյուղերում։