Պուտինն ու Բայդենը շնորհավորել են Փաշինյանին Անկախության օրվա առթիվ
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը։
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։ Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը», — ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում։
«Ռուս-հայկական բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական համագործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին», — ասված է ՌԴ նախագահի ուղերձում։