ՀայաստանՊատահար

Առինջում «Գազել»-ը բախվել է գազատար խողովակին. կա վեց վիրավոր

Այսօր՝ մայիսի 4-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Ժամը 09:50-ի սահմաններում թիվ 48 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Պատահարի հետևանքով վեց քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Նրանցից մեկը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Մյուս հինգ տուժածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են բուժհաստատություն։

Փրկարարներն հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Դեպքի հանգամանքները պարզվում են։