ՀայաստանՊատահար

Երևանում տրանսպորտային իրավիճակը կաթվածահար է․ անձրևաջրերը լցվում են ավտոբուսի մեջ

Երևանում տրանսպորտային իրավիճակը ժամը 18։00-ից սկսած ծանր է։ Երևան քաղաքի ամբողջ Կենտրոն վարչական շրջանում խցանում է։ Ըստ Yandex Maps հարթակի՝ 19:15-ին տրանսպորտային իրավիճակը գնահատվում է 10/10: Երևանի տրանսպորտային իրավիճակը, ըստ Yandex Maps-ի, հիմնականում 5-7 գնահատականի սահմանում է լինում։

Նման խցանումների պատճառը անձրևն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում կաթվածահար է անում տրանսպորտային իրավիճակը Երևանում։ Խցանումների պատճառով տաքսի ծառայությունների գները ևս բարձր են։ Կենտրոն վարչական շրջանում տաքսի ծառայության գների սակագինը տատանվում է 1500-ից 1800 դրամի սահմաններում։

Օրինակ, Մաշտոցի պողոտայից Հանրապետության հրապարակ հասնելու համար YandexGo հավելվածում Start-ը արժե 1600 դրամ։

Մայրաքաղաքում անձրևաջրերը լցվել են նաև ավտոբուսների մեջ։ Քաղաքացիները տեսանյութեր են հրապարակել։