ՀայաստանՊատահար

Անձրևը լցվել է «Բարեկամություն» մետրո կայարան

Երևանում երկու օր է, ինչ տեղումներ են։ Մայիսի 5-ին տեղեկացրել էինք, որ մայրաքաղաքում տրանսպորտային իրավիճակը կաթվածահար էր եղել անձրևի պատճառով։ Այսօր՝ մայիսի 6-ին, Երևանում իրավիճակը կրկին նույնն է։

Անձրևի պատճառով հեղեղումներ են առաջացել Կիևյան փողոցում։ Նման իրավիճակ է նաև «Բարեկամություն» մետրո կայարանում, որտեղ անձրևաջրերը լցվել են գետնանցնումը։ Այնտեղ գտնվող առևտրի կետերից մարդիկ հեռացել են։ Տեսանյութում տեսնում ենք, որ քաղաքացիների տեղաշարժը հնարավոր չէ։

Նշենք նաև, որ Երևանում այս պահին, ըստ Yandex Maps-ի, տրանսպորտային խցանումների իրավիճակը գնահատվում է 8 բալ։