Հայաստանից ավելի շատ արտահանում է եղել 7 ամսվա մեջ, քան ամբողջ նախորդ տարին
Հայաստանից արտահանումների գումարը տարեսկզբից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում գերազանցել է ամբողջ նախորդ տարվա ցուցանիշը։
Այս տարվա տարեսկզբից մինչև օգոստոս արտահանումների թիվը կազմել է շուրջ 9 միլիարդ 694 միլիոն դրամ, ինչը 13,4%-ով ավելին է ամբողջ 2023 թվականից։ Նախորդ տարվա ընթացքում արտահանումների թիվը շուրջ 8 միլիարդ 852 միլիոն դոլար է կազմել։
Գումարը նախորդ տարվա ժամանակաշրջանի հետ համեմատ աճել է 213,2 %-ով։ Այս տարվա ընթացքում արտահանումների գումարը ամենաբարձրը եղել է փետրվար և մարտ ամիսներին՝ հասնելով 1 միլիարդ 634 միլիոն դոլարի։
Ծավալների նման ցուցանիշի հիմնական պատճառը Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն են, որոնք զգալի աճել են այս տարի։ Հատկանշական է, որ արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։