Հոկտեմբերի 13-ին Երևանը կտոնի քաղաքի 2806 ամյակը
Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ քաղաքապետարանը հայտնել է մայրաքաղաքում անցկացվելիք միջոցառումների մասին։
Միջոցառումները ներառում են բազմաժանր համերգներ և փառատոններ։
Համերգները տեղի կունենան Շառլ Ազնավուրի հրապարակում, Կասկադում, Դիանա Աբգարի անվան զբոսայգում։
Համերգներին զուգահեռ նաև կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ, ինչպես նաև տարբեր սպորտաձևերի նվիրված միջոցառումներ:
Շուշան Ասրյան