ԱրցախՍոցիալական

«40+10 հազար դրամ» աջակցության ծրագիրը կգործի մինչև դեկտեմբերը ներառյալ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կեցության և այլն ծախսերը հոգալու համար «40+10 հազար դրամ» ծրագրի շրջանակում կշարունակեն աջակցություն ստանալ մինչև 2024 դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Այս մասին հաղորդում է Միասնական սոցիալական ծառայությունը։

2025 թվականի հունվարի 1-ից կիրականացվի դրամական աջակցության նոր ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանված անձանք հատուկ և առանձին խմբերի համար։