Հայտնի են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները
Հոկտեմբերի 8-ին Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեն հայտարարել է Ֆիզիկայի ոլորտի մրցանակակիրների անունները։ 2024 թվականի դափնեկիրներն են Ջոն Հոփֆիլդն ու Ջեֆրի Հինթոնը։ Նրանք մրցանակը ստացել են մեքենայական ուսուցման և արհեստական նեյրոնային ցանցերի վերաբերյալ իրենց հետազոտության համար։
Ջոն Հոփֆիլդի 1982 թվականին հայտնագործած «Հոփֆիլդի ցանցի» միջոցով ստեղծել է արհեստական նեյրոնային ցանցի առաջին մոդելներից մեկը՝ հիմնված կենսաբանական նեյրոնների աշխատանքային մեխանիզմների վրա։
Ջեոֆրի Հինթոնը, ով հայտնի է որպես «արհեստական բանականության կնքահայր», իր աշխատանքով զարգացրել է «Բոլցմանի մեքենան»։
Նրանց հետազոտությունները մեծ ազդեցություն են ունեցել արհեստական ինտելեկտի ստեղծման և զարգացման ընթացքի վրա։