ԳիտությունՀայաստան

«2029 թվականից «Ակադեմիական քաղաքում» կլինեն առաջին շենքերը»․ Ժաննա Անդրեասյան

Ակադեմիական քաղաքի աշխատքները մեկնարկել են նախորդ տարի՝ կառավարության կողմից «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի հաստատումից հետո։ Այս մասին Ազգային ժողովի հարց ու պատասխանի փուլում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նշել է, որ քաղաքի կառավարման մոդելի շուրջ կնքված պայմանագիր արդեն կա, մշակվել ու պայմանագիր է կնքվել նաև տրանսպորտային նախագծի իրականացման մասին։

Առաջին փուլում նախատեսվում է տեղափոխել կրթական, տեխնոլոգիական, արվեստի և սպայական, երկրորդ փուլում՝ դասական և բժշկական համալսարանները։

Նախատեսվում է նաև «Ակադեմիական քաղաքում» ստեղծել մշակութային բազմաֆունկցիոնալ համալիրներ, կացարանային հատվածներ, երկաթուղային կայարաններ և մարզադահլիճներ։