ԱշխարհՊատահար

Կրակոցներ և պայթյուններ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում

Հոկտեմբերի 23-ին Անկարայում գտնվող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության կենտրոնակայանի շրջակայքում պայթյուններ և կրակոցներ են եղել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։ Նա գործողությունները ահաբեկչություն է որակել։

Նշվում է նաև, որ հարձակման հետևանքով կան վիրավորներ և զոհեր։

Reuters-ը նշել է, որ տվյալ տարածքում փոխհրաձգություն և պայթյուններ է եղել։ Անվտանգությունից ելնելով՝ աշխատակազմի ներկայացուցիչները տեղափոխվել են ապաստարաններ։

Օդատիեզերական կենտրոնը զբաղվում է հարվածային ուղղաթիռների, անօդաչու թռչող սարքերի և ինքնաթիռների նախագծմամբ, մշակմամբ, արտադրությամբ և արդիականացմամբ։