Հայաստանում ավելանում է օտարերկրացի աշխատողների քանակը
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում աշխատում է 854 մարդ, որից 67-ը օտարերկրացիներ են։ Այս մասին իմանում ենք հիմնարկի ֆեյսբուքյան էջից։ Օտարերկրացիները Հայաստան են ժամանում Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի տարբեր երկրներից։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին Հայաստանում աշխատել են 12900 այլ երկրի քաղաքացիներ, իսկ 2022 թվականին՝ 23700։
2023 թվականին հրապարակված Միջազգային ֆինանսական հիմնադրամի տվյալներով՝ Հայաստան տեղափոխված մոտ 90․000 օտարերկրյա աշխատողների 57 տոկոսն արդեն ունի լրիվ դրույքով աշխատանք։ Ակնկալվում է, որ մյուս 43 տոկոսը մինչև 2023-2027 թվականները կապահովվեն աշխատաքով։ Այս աճը հիմնականում կապված է ՏՏ ոլորտի զարգացմամբ, հարկային արտոնություններով, ռուս-ուկրաինական պատերազմով և արցախա-ադրբեջանական հակամարտությամբ։ Զեկույցի մեջ նշված է նաև, որ 2024-28 թվականների ընթացքում բռնի տեղահանված արցախցիները նույնպես ինտեգրվելու են աշխատաշուկային։