Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը բարեկարգվել է
2023 թվականի ամռանը սկսվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները։ Քաղաքապետարանը հայտնում է, որ շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է:
Նախագծի շրջանակում անցկացվել է սնուցման ջրագիծ, կառուցվել է շատրվանային համակարգ, տեղադրվել են նստարաններ և աղբամաններ, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ:
Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա: