Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Հոկտեմբերի 9-ին Կոտայքի մարզում «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, մի քանի պտույտ կատարելով բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Հայտնում են 1 զոհի և 8 վիրավորների մասին։ Նրանցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Մնացածի վիճակը գնահատվում է կայուն ծանրության։
Դեպքը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ուղղությամբ։