Բացահայտվել է առանձնակի դաժանությամբ սպանություն
2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում առանձնակի դաժանությամբ սպանություն է կատարվել։ Քննությամբ պարզ է դարձել, որ 3 երիտասարդներ, այդ թվում՝ մեկ անչափահաս, վիճաբանության արդյունքում սպանել են մեկ այլ բնակչի, վերջինիս դին ավտոմքենայով տեղափոխել անմարդաբնակ վայր, այրել և թաղել այն։ Ոստիկաններին հաջողվել է բացահայտել սպանության մանրամասները։
Դիակը գտնվել է հոկտեմբերի 9-ին։ Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։