ՀայաստանՍպորտ

Բարդ հանդիպումներ՝ առաջին տեղի համար․ հավաքականը նախապատրաստվում է առաջիկա խաղերին

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին և 13-ին կմրցի Ֆարերյան կղզիների և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած ակումբը երկու տուրերից հետո ունի 3 միավոր ու մրցաշարային աղյուսակում երկրորդն է։ 

Մարզական մեկնաբան և լրագրող Սուրեն Մելիքսեթյանը կարծում է, որ առաջիկա խաղերում հաղթելը հնարավորություն կտա պայքարել առաջին տեղի համար, իսկ պարտությունը հակառակ ազդեցությունը կունենա։

Ալեքսանդր Պետրակովը 24 ֆուտբոլիստի է հրավիրել առաջիկա խաղերին։ Այն հարցին, թե կայի՞ն ֆուտբոլիստներ, ովքեր կարող էին տեղ գտնել հայտացուցակում, Սուրեն Մելիքսեթյանը նշեց, որ կցանկանար ազգային հավաքականի ճամբարում տեսնել Վալերի Ծառուկյանին (ռուսական «Նիժնի Նովգորոդ») և Նարեկ Գրիգորյանին (ռումինական «Ֆարուլ»)։

Եթե Հյուսիսային Մակեդոնիան մեզ բավականին ծանոթ մրցակից է, ապա ազգային հավաքականը առաջին անգամ է մրցելու Ֆարերյան կղզիների դեմ։ 

Ֆարերյան կղզիներ — Հայաստան հանդիպումը հոկտեմբերի 10-ին է, ժամը՝ 22։45-ին։