ՀայաստանՍոցիալական

Այս տարի սեպտեմբերին Հայաստան ավելի քիչ զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը։ Այս տարի սեպտեմբերին Հայաստան է այցելել մոտ 236․000 զբոսաշրջիկ, ինչը մոտ 9 տոկոսով քիչ է նախորդ տարի նույն ամսին արձանագրված այցերից (260․000)։ Հայաստան առավել շատ այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):