ՀայաստանՊատահար

Ճանապարհատրանսպորտային պատահար Նորամարգ գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ Նորամարգի Ազատության փողոցում բախվել են «GAZ» և «GAZelle» մակնիշների բեռնատարներ, ինչի արդյունքում «GAZelle»-ը կողաշրջվել է։ Մինչ փրկարարների ժամանումը, «GAZelle»-ի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները՝ անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։