ՀայաստանՊատահար

Քամին մեծ ավերածություններ է առաջացրել Հայաստանում

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ մայիսի 11-ին, ժամը 15:45-ի սահմաններում ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր։ Որոշ տեղերում անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

Արմավիրի և Կոտայքի մի շարք հասցեներում էլ հոսանքի անջատումներ են եղել։ Քամին մեծ վնասներ է հասցրել լնաև Երևանին՝ այն պատելով փոշու ամպով։

Բացի այդ՝ որոշ ինքնաթիռներ չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Amnews-ի տվյալներով՝ մի քանի ինքնաթիռներ արդեն վայրէջք են կատարել Հայաստանում, իսկ Շարժա–Երևան ինքնաթիռը՝ Վրաստանում։