ՀայաստանՊատահար

Էլեկտրալարերի պոկվելու հետևանքով հովիվը մահացել է, սատկել են անասունները

Մայիսի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Լոռու մարզի Արջուտ գյուղում տեղի է ունեցել ողբերգական դեպք։ Բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել են և ընկել գետնին։ Կա մեկ զոհ։

Դեպքի վայրում գտնվող քաղաքացիների փոխանցմամբ՝ մահացածը տղամարդ էր։ Նա հովիվ է եղել և այդ պահին խոշոր եղջերավոր անասուններ էր արածեցրել այդ հատվածում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու պատճառով:

Միևնույն ժամանակ նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ են սատկել:

Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայրում աշխատում են պարեկները։ Նրանք սահմանազատել են տարածքը և պարզում են մահացածի ու անասունների սեփականատիրոջ ինքնությունը:

Հետաքննություն է ընթանում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։