
Արին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ պահեստարան
Մայիսի 14-ին, ժամը 09։30-ի սահմաններում Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար։
Հրդեհը գնահատվել է «Թիվ 2» բարդության։
Դեպքի վայր է մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև օպերատիվ խմբեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։15-ին։ Տեղում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։