ՀայաստանՊատահար

Արարատ Միրզոյանի ծեծի գործով առաջին մեղադրյալն է ձերբակալվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 14-ին հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռը։ Գործով մեղադրյալ Արա Բադոյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Բադոյանը կալանավայրում կանցկացնի 1 տարի 11 ամիս, քանի որ մինչ այժմ՝ մոտ 2․5 տարի, նա գտնվել է անազատության մեջ։

Դատախազությունից հայտնել են, որ վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։

Վճռի հրապարակումից հետո Արա Բադոյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, դատարան շտապօգնություն է կանչվել։

Ըստ մեղադրանքի՝ Արա Բադոյանը մասնակցել է զանգվածային անկարգություններին և հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանին։ Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ հայտնի դարձավ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման լուրը։ Դրանից հետո Երևանում սկսվեցին անկարգություններ։ Զանգվածային հարձակումներ եղան կառավարության և Ազգային ժողովի շենքերի դիմաց։