Եղեգնաձորում բացահայտվել է գողության դեպք
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 6-ի ժամը 17-ից փետրվարի 7-ի ժամը 8-ն ընկած ժամանակահատվածում Ագարակաձոր գյուղի փողոցներից գողացել են համայնքին պատկանող ցինկե խողովակներ և կիսախողովակներ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մալիշկա գյուղի 66-ամյա բնակիչը, որը իր «ՋԱՔ» բեռնատարով տեղափոխել է գողացած իրերը իր բնակության հասցե:
Հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն ժամանակահատվածում Գետափ գյուղի 21-ամյա բնակիչը Ագարակաձորի մեկ բնակչի հողամասից գողացել է 3 ցինկե խողովակ և վաճառել Մալիշկայի 66-ամյա բնակչին:
Երկու տղամարդիկ հրավիրվել են Եղեգնաձորի բաժին, որտեղ խոստովանել են իրենց արարքը: Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

