
Պարեկը մեկ այլ անձի կաշառք տալու նպատակով կաշառք է վերցրել
Հայաստանի Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը մեղադրվում է կաշառքի միջնորդության նպատակով 300.000 ՀՀ դրամ գումար ստանալու համար։ Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին պարեկը քաղաքացուն առաջարկել է կազմակերպել վարորդական վկայականի ապօրինի ստացումը՝ իբր իր ծանոթ պաշտոնատար անձի միջոցով, որի դիմաց պահանջել է 600.000 ՀՀ դրամ։ Քաղաքացին նախապես փոխանցել է 300.000 ՀՀ դրամ, սակայն պարեկը որևէ գործողություն չի ձեռնարկել, և քաղաքացուն վարորդական վկայական չի տրամադրվել։
Այդ գործողությունները գնահատվել են որպես կաշառքի միջնորդություն՝ պաշտոնատար անձի կողմից և կաշառք ստանալու պատրվակով դրամական միջոցների հափշտակում՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 440-րդ հոդվածի 3-րդ մասով։
Այս պահին նրա պաշտոնավարումը կասեցված է։ Քրեական գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։