
Կալիֆոռնիայում բացահայտվել է հայկական հանցախումբ․ ձերբակալվել է 13 մարդ
ԱՄՆ Դաշնային իշխանությունները Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում իրականացրել են լայնածավալ գործողություն՝ ձերբակալելով 13 անձանց։ Ենթադրվում է, որ կապված են հայկական կազմակերպված հանցավոր խմբերի հետ։
Նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, առևանգման, ապօրինի զենքի պահման, բանկային և դրամական խարդախության, ինչպես նաև Amazon-ի առցանց մանրածախ առևտրի հարթակից ավելի քան 80 միլիոն դոլարի ապրանքների գողության համար։
Հայազգի հիմնական մեղադրյալներն են 41-ամյա Ա․Ա-ն, որը մեղադրվում է սպանության փորձի մեջ, և 46-ամյա Ռ․Ա-ն , որը մեղադրվում է առևանգման մեջ։
Գործողության ընթացքում իրավապահները խուզարկել են Sun Valley-ում գտնվող տունը և այլ վայրեր՝ առգրավելով մոտ 100,000 դոլար կանխիկ գումար, երեք զրահամեքենա և 14 հրազեն։
Եթե մեղադրանքները հաստատվեն, ապա մեղադրյալներին սպառնում է 10 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն։