
2-ամյա Տիգրանի որոնումները չեն դադարեցվի մինչև հստակ արդյունք չլինի
Մարմարիկ գյուղում երկու տարեկանի անհետացման պատմությունը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Մայիսի 4-ից ի վեր 2-ամյա Տիգրան Պետրոսյանի որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարել։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ փրկարարական գործողություններում ներգրավվել է շուրջ 1240 մասնակից, իսկ նման ծավալը մեկ երեխայի որոնման նպատակով, օրինաչափ չի եղել վերջին տարիների որևէ դեպքով։
Փրկարարները աշխատում են շուրջօրյա՝ անգամ ամենախիտ անտառային հատվածներում։ Մենք դիտարկում ենք ոչ միայն գետն ընկնելու, այլ նաև հանցավոր տարբերակները, այդ թվում՝ առևանգման հնարավորությունը, — նշել է նախարարը
Նա շեշտել է, որ նույնիսկ ամենափոքր հուշումը կամ աննշան տեղեկատվությունը հիմք է դառնում նոր վարկած բացելու համար։ Թեև առաջնային համարվում է երեխայի՝ գետն ընկնելու հանգամանքը, մյուս վարկածները ևս չեն բացառվում։
Տարածքի ուսումնասիրությունը շարունակվում է նաև միջազգային ընկերությունների տրամադրած բարձր տրամաչափի արբանյակային լուսանկարների միջոցով, սակայն առայժմ որևէ հստակ արդյունք չկան։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին երեխայի անհետացման փաստի առթիվ հարուցվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։