
Մարզահամերգային համալիրի մուտքի դռները ջարդել են․ կասկածյալները անչափահասներ են
Մայիսի 16-ին ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում երկու երիտասարդ ներխուժել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և կոտրել շենքի մուտքի դռները։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Դեպքի վայրից բերման են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 17-ամյա Տ․ Թ․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։ Նրանք կասկածվում են գույքը դիտավորյալ վնասելու մեջ։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կազմվել են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։