ՀայաստանՊատահար

Կոտայքի մարզի բնակիչը փորձել է խարդախությամբ հափշտակել շուրջ 121 մլն դրամ

Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն փորձել է խարդախությամբ հափշտակել շուրջ 121 մլն դրամ, որը նախատեսված էր ինտենսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով։

Ա.Հ.-ն ծրագրի շրջանակում ներկայացրել է կեղծ փաստաթղթեր, որոնցում իրական ծախսերը ներկայացվել են գերագնահատված կամ ներառվել են չիրականացված աշխատանքներ։

Նա համագործակցել է մեկ այլ անձի՝ Ն.Բ.-ի հետ, ում միջոցով ծրագրում կեղծ շահառուներ են գրանցվել և կազմվել են կեղծ հաշվետվություններ։

Էկինոմիկայի նախարարության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են անհամապատասխանություններ, և Ա.Հ.-ն չի կարողացել ավարտին հասցնել հափշտակությունը։

Բացի այդ՝ Ա.Հ.-ի մոտ հայտնաբերվել է նաև 341.94 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը նա ապօրինի է պահել։

  Ա.Հ.-ի դեմ քննչական վարույթ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խարդախության փորձ կատարելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։

Ա.Հ.-ն այս պահին գտնվում է տնային կալանքի տակ։ Գործն արդեն ուղարկվել է դատախազություն։

Սեդա Մարտոյան