ՀայաստանՊատահար

Երևանում շտապօգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կա 5 վիրավոր

Երևանում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, ինչի հետևանքով հինգ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Այս մասին Amnews-ին ասացին Ներքին գործերի նախարարությունից։

Մայիսի 27-ի գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում բախվել են «Range Rover» մակնիշի մարդատար ավտոմեքենան և շտապօգնության մեքենան:

Վթարի հետևանքով շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկը և բուժքույրը տեղափոխվել են բժշկական կենտրոն: Ավելի ուշ հիվանդանոց են դիմել նաև «Range Rover»-ի վարորդն ու ուղևորը:

Վթարի փաստով հարուցվել է քրեական վարույթ, մեքենաները տեղափոխվել են ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի հանգամանքները պարզվում են: