ԱՄՆ-ն մոտ 20 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում բարեփոխումների համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքոում տեղի ունեցած «Ժողովրդավարությունն արդյունավետ է» խորագրով միջոցառման ժամանակ որոշվել է ավելացնել ֆինանսական աջակցությունը այն երկրների համար, որտեղ ժողովրդական հեռանկարներ ու հնարավորություններ են բացվում։
Պետքարտուղար Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը անդրադարձել են Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին։ Նրանք հայտարարել են, որ հետագա զարգացումները խթանելու, կառավարության բարեփոխումների և հանրային ծառայությունների բարելավման նպատակով ԱՄՆ-ն Հայաստանին 20․600․000 դոլար կհատկացնի։ Այն ուղղված է նաև կիբերանվտանգության, սահմանային անվտանգության և էներգետիկ անվտանգության մեծացման և բարդ սպառնալիքների ու մարտահրավերների նկատմամբ դիմակայությունն ամրապնդմանը։
Բացի այդ՝ ևս 600․000 դոլարի ֆինանսական աջակցություն կտրվի անկախ լրատվամիջոցների տեխնոլոգիական արդիականացման, մեդիա և տեղեկատվական գրագիտության հարցերում նորարարությունների խթանման և Հայաստանում մեդիա ոլորտի առանցքային բարեփոխումների ջատագովման աշխատանքների համար։
Նման աջակցություն կստանան նաև Ֆիջին, Գվատեմալան, Էկվադորը, Դոմինիկյան Հանրապետությունը, Մոլդովան և այլն։