Դեկտեմբերին Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 12-ից 13-ը Հայաստանը կազմակերպելու է Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը։
Ֆորումը կենտրոնանալու է ցեղասպանության հանցագործության և ոճրագործության այլ հանցանքների վաղ զգուշացման ու արձագանքի մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղիների վրա։
Կոստանյանն իր ելույթում անդրադարձավ խաղաղության օրակարգին և նշեց, որ ատելության խոսքն ու ապատեղեկատվության արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու Հայաստանի ջանքերը:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումին Արարատ Միրզոյանը անդրադարձել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին և դրա հետևանքով տեղի ունեցած մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին։