ՆԳՆ ենթակայությամբ մեկ միասնական ուսումնական հաստատության նախագիծը հավանության է արժանացել
ՆԳՆ ենթակայությամբ մեկ միասնական ուսումնական հաստատություն ձևավորելու նախագիծն արժանացել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հավանությանը։
Ըստ ՆԳՆ-ի՝ քննարկման է ներկայացվել «Ոստիկանությունում ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Ըստ դրա՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձևավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն, որի կրթական գործունեությունը ուղղված կլինի բացառապես ՆԳՆ ենթակայությամբ գործող մարմինների կադրային կարիքների բավարարմանը:
Նորաստեղծ հաստատության հիմնական նպատակը ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը բավարարելն է:
Նախագծերի փաթեթով նախատեսված հիմնական առաջարկներից մեկն է 2026 թվականից քրեական ոստիկանների և պարեկային ծառայողների համար պարտադիր վերապատրաստումների համակարգը։
Ներքին գործերի նախարարությունը օրենքների նախագծերի փաթեթը շրջանառության էր դրել գարնանը։