ԱշխարհՌազմական

Իսրայելը օդային հրավածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելը այսօր հողին է հավասարեցրել Բեյրութի հարավային արվարձանների մի շարք շենքեր՝ դրանք որակելով որպես «Հըզբոլլահի» կենտրոնական կառույցներ։ Ավելի կոնկրետ՝ նրանց թիրախը եղել է առաջնորդ Հասան Նասրալլահը։ Reuters լրատվական գործակալությունից հայտնում են, որ նա ողջ է։

Այս ամենը հաջորդել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում Բենիամին Նեթանյահուի ելույթին։ Նրա ելույթի ժամանակ ներկաներից շատերը լքել են սրահը։

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ «Հըզբոլլահի» ներկայացուցիչները իրենց շտաբերը տեղակայել են բնակելի շենքերի տակ և Իսրայելի հարվածներն ուղղված են այդ շտաբերը ոչնչացնելուն։

Նախնական տվյալնրով՝ հարվածնրը հասցվել են F-35 կործանիչներով։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել են առնվազն 2 զոհի և 79 վիրավորների մասին։

Սաթենիկ Ավետիսյան